‘
Բրազիլիայում զանգվածային անկարգությունները կարող են Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկության դադարեցման պատճառ հանդիսանալ:
Մրցաշարի դադարեցման պահանջով հանդես է եկել Իտալիայի հավաքականը, որի ֆուտբոլիստները այդ երկիր են գնացել իրենց ընտանիքների հետ: Ֆուտբոլիստները անհանգստացած են իրենց հարազատների եւ մտերիմների անվտանգության համար, հաղորդում են բրազիլական լրատվամիջոցները:
Միեւնույն ժամանակ փողոցներում ցուցարարները հանրահավաքներ են կազմակերպում, կոտրում ապակիները եւ բախումներ հրահրում ոստիկանության հետ: Նմանատիպ մի ակցիայի պատճառով Բրազիլիա-Մեքսիկա հանդիպումը քիչ էր մնացել չկայանար:
Բոլոր դեպքերում, ՖԻՖԱ-ի ղեկավարները, որոնց ավտոբուսը երեկ քարկոծել էին, հայտարարել են, թե վստահում են բրազիլական իշխանություններին:
‘