‘Իտալիայի նախագահը կոչ է անում «նավակը չճոճել»’

1084

Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն կոչ է անում «չճոճել նավակը». նախագահի մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ երկրի ղեկավարը նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցությանը կոչ է անում դադարեցնել իշխող դաշինքից դուրս գալու սպառնալիքները:

Կուսակցության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել են, թե անհնար են համարում մասնակցել կառավարության աշխատանքներին, երբ իրենց առաջնորդը կալանքի է դատապարտված, և նրան արգելվել է քաղաքական պաշտոններ զբաղեցնել: Ջորջո Նապոլիտանոյի կարծիքով՝ նման հայտարարությունները կարող են նոր ծանր ճգնաժամի հանգեցնել: Ավելի վաղ երկրի նախագահը պաշտպանել էր Իտալիայի վերաքննիչ դատարանի որոշումը, սակայն  «փակագծերում» հույս էր հայտնել, թե Բեռլուսկոնիի և նրա կուսակցության հետ կապված իսկապես բարդ իրավիճակն ինչ-որ կերպ լուծվելու է:

Օգոստոսի 1-ին Սիլվիո Բեռլուսկոնին դատապարտվեց չորս տարվա ազատազրկման, որը համաներումով կրճատվեց մեկ տարվա տնային կալանքի, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ջանքերը ակտիվացնելու կոչ Կարմիր Խաչին’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ականները այսօր նիստ կանեն’