‘
Թուրինի «Յուվենտուսը» գլխավորող Մասիմիլիանո Ալեգրին ճանաչվել է Իտալիայի նախորդ առաջնության լավագույն մարզիչ, հայտնում է Football Italia-ն:
PFA Awards մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Միլանում: Մրցաշրջանի լավագույն թիմ է ճանաչվել «Յուվենտուսը», որը նախորդ մրցաշրջանում պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը: Քվեարկությանը մասնակցել են ֆուտբոլիստները:
Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին: Վերջին 7 տարում առաջին անգամ այս մրցանակին չի արժանանում «Յուվենտուսի» խաղացող: 2011-ին մրցանակը բաժին էր հասել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, որը խաղում էր «Միլանում»:
Ներկայացվել է նաեւ Իտալիայի նախորդ առաջնության խորհրդանշական հավաքականը, որն ունի հետեւյալ տեսքը.
Ալիսոն Բեքեր («Ռոմա» — «Լիվերպուլ»), Ժոաու Կանսելու («Ինտեր»), Ջորջո Կյելինի («Յուվենտուս»), Կալիդու Կուլիբալի («Նապոլի»), Ալեքս Սանդրո («Յուվենտուս»), Ռաջա Նայնգոլան («Ռոմա»), Միրալեմ Պյանիչ («Յուվենտուս»), Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ («Լացիո»), Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Մաուրո Իկարդի («Ինտեր»), Չիրո Իմոբիլե («Լացիո»):
‘