‘Իտալիայի ոստիկանությունը նկարահանել է մաֆիոզի ձեռնադրվելու արարողությունը’

1230

Իտալիայում ոստիկանությունն առաջին անգամ հրապարակել է մաֆիոզի ձեռնադրվելու արարողության տեսագրությունը, որը գաղտնի նկարահանվել է նդրանգետա քրեական սինդիկատի հանցագործությունների հետաքննության շրջանակներում:

Թեպետ նդրանգետան պակաս հանրահայտ է, քան սիցիլիական կոզա նոստրան կամ նեապոլյան կամոռան, այնուամենայնիվ, այն համարվում է աշխարհի ամենահարուստ և հզոր հանցավոր կազմակերպություններից մեկը: Նդրագենտայում ձեռնադրման բարդ ծեսեր են նախատեսված, խմբավորման վերնախավը կոչվում է «Սանտա»: Հենց այդ վերնախավում ձեռնադրվելու արարողությունն էլ ոստիկանությանը հաջողվել է նկարահանել Իտալիայի հյուսիսում:

Ինչպես Հռոմից հաղորդել է BBC-ի թղթակիցը, մաֆիոզ կազմակերպության նոր անդամները երդվել են «պաշտպանել իրենց իմաստուն եղբայրների պատիվը»: «Այն դեպքում, երբ դուք, անտեսելով զգուշությունը, անխոհեմ արարք կատարեք, գոյություն ունի ցիանական կալիում»,- տեսագրության մեջ ասում է մաֆիոզի ձեռնադրողը: Նա խմբավորման նոր անդամներին կոչ է անում ձեռքի տակ միշտ ունենալ թույն կամ էլ «վերջին փամփուշտը պահել քեզ համար»: Ձեռնադրվողներից մեկն ընդամենը 17 տարեկան է :

Իտալական ոստիկանության  կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գծով հատուկ ստորաբաժանումները երկրի հյուսիսում անցկացրած ռեյդերի արդյունքում ձերբակալել են առնվազն 40 մաֆիոզիի: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նեթանյահուն երդվել է «հաղթել Երուսաղեմի համար մղվող ճակատամարտում»’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի հանձնաժողովը մտադիր է ԿԺԴՀ գործը հանձնել Հաագային’