Իտալիայի իշխանությունները մինչև տարեվերջ Ուկրաինայի ռազմական օժանդակության նոր փաթեթ չեն ձևավորի։
Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոն, փոխանցում է ANSA գործակալությունը։
«Հավաստիացնում եմ, որ մինչև տարեվերջ Կիևին ռազմական օգնության վերաբերյալ ոչ մի նոր դեկրետ չի լինի։ Տեսնենք՝ ինչ որոշում կկայացնի կառավարությունը Ուկրաինային հետագայում աջակցելու վերաբերյալ, և ինչ նկատի կառնվի դրա տակ։ Վերջին շրջանում Կիևի խնդրանքները հիմնականում վերաբերում են ենթակառուցվածքային հարցերի՝ էներգիայի պակասի առնչությամբ, նրանք գեներատորներ են խնդրում»,- ասել է նախարարը։
Նա շեշտել է, որ Իտալիան շարունակում է «Հյուսիսատլանտյան դաշինքի որոշումների շրջանակներում» աջակցել Ուկրաինային, իսկ այդ աջակցության տեմպերը և բովանդակությունը կորոշվեն հետագայում։
Փոխանցում է tass.ru-ն։