Իտալիայի սուպերգավաթ․ «Ինտերը» հաղթեց «Լացիոյին» և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

454

Սաուդյան Արաբիայում տեղի ունեցավ Իտալիայի սուպերգավաթի երկրորդ կիսաեզրափակիչը։

«Ինտերը» 3-0 հաշվով հաղթեց «Լացիոյին» և դուրս եկավ եզրափակիչ։ «Ներաձուրիի» կազմում գոլի հեղինակ դարձան Մարկուս Թյուրամը (տեսանյութ), Հաքան Չալհանօղլուն և Դավիդե Ֆրատեզին։

Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնար կային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Հայ կիսապաշտպանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)։ Եզրափակիչում Սիմոնե Ինձագիի թիմը կխաղա «Նապոլիի» հետ, որը երեկ 3-0 հաշվով առավելության էր հասել «Ֆիորենտինայի» դեմ խաղում։

Իտալիայի սուպերգավաթ, կիսաեզրափակիչ

«Ինտեր» — «Լացիո»՝ 3-0

Մարկուս Թյուրամ, 17, Հաքան Չալհանօղլու, 49 (11մ), Դավիդե Ֆրատեզի, 87

Նախորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Շատ պրպտուն միտք ունի «մեծարգոն»
Հաջորդ հոդվածըՀրանտ-Լեոն Ռանոսը մերժել է 15 ակումբի առաջարկ