‘Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը որակազրկվել է ռասիզմի համար’

948

ՈւԵՖԱ-ն 6 ամսով որակազրկել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կարլո Տավեկիոյին: Նա պատժվել է ռասիստական բնույթի հայտարարություններ կատարելու համար: Այս մասին գրում է Football Italia-ն:

Օգոստոսին Տավեկիո նման հայտարարություն էր արել՝ մեկնաբանելով լեգեոնականներին իտալական ֆուտբոլ հրավիրելու փաստը: Նա, մասնավորապես ասել էր հետևյալը. «Հիմա ցանկացած Оպտի Պոբա, որը դեռ մեկ շաբաթ առաջ բանան էր ուտում, կարող է գալ և խաղալ «Լացիո»-ում

Շատերն այդ խոսքերում ուղղակի ակնարկ են նկատել՝ ուղղված «Լացիո»-ի կամերունցի լեգիոներ Ժոզեֆ Մինալուին, ում անցած տարի կասկածում էին իր իրական տարիքը թաքցնելու մեջ:

Դեռ հայտնի չէ, թե Տավեկիո մնալու է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, թե՝ ոչ:

Նախորդ հոդվածը‘«Air Armenian» պնդում է, որ ըստ չվացուցակի իրականացնում է բոլոր չվերթները’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը առավել կարևորում է Հակոբ Ինջիղուլյանի կրթություն ստանալու անհրաժեշտությունը’