‘Իտալիայում առաջին անգամ նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել կին թեկնածու’

579

Իտալիայում փետրվարի 24-25-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կատաղի ընտրապայքարի ավարտի ֆոնին շարունակվում է հանրապետության գործող նախագահ Ջորջո Նապոլիտանոյի յոթնամյա պաշտոնավարության ավարտից հետո պետության ապագա ղեկավարի փնտրտուքը: Այսօր վարչապետ Մարիո Մոնտին իր ռադիո-հարցազրույցում այդ պաշտոնում առաջարկել է Արմատական կուսակցության առաջնորդներից մեկի՝ սենատի 65-ամյա  փոխխոսնակ Էմմա Բոնինոյի թեկնածությունը: Վարչապետի կարծիքով՝ պատմության ընթացքում առաջին կին-նախագահը կարող է դառնալ երկրի միասնության խորհրդանիշը:

Ավելի վաղ թեկնածուների ոչ պաշտոնական ցուցակում ընդգրկված էին Սիլվիո Բեռլուսկոնին և ինքը Մոնտին, որն, ի դեպ, հերքել է նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրությունը: Հանրապետության նախագահին կընտրի նոր ձևավորված ազգային խորհրդարանը՝ Իտալիայի բոլոր 20 մարզերի ներկայացուցիչների մասնակցությամբ երկու պալատների համատեղ նիստի ընթացքում, հաղորդում է   ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Մեզ թվում է, թե Րաֆֆին ռեժիմի թեկնածուին է հաղթել, բայց…»’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի «Միացյալ ազգային շարժումը» պատրաստ է շարունակել երկխոսությունը’