‘
Իտալիայի ֆինանսական գվարդիայի աշխատակիցները մաֆիայի դեմ մեծածավալ օպերացիայի շրջանակներում 450 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ունեցվածք և ակտիվնր են բռնագրավել, ինչպես նաև 20 մարդու ձերբակալել՝ այդ թվում Կալաբրիայում գործող «անդրանգետա» հանցավոր կազմակերպության երկու հավանական պարագլուխների, տեղեկացնում է РИА Новости-ն:
Մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ ձերբակալվածների մեջ են մտնում իտալացի և իսպանացի մի շարք գործարարներ, ինչպես նաև իրլանդական ծագմամբ մի անձ, որը կապված է «Իռլանդական հանրապետական բանակ» ահաբեկչական կազմակերպության հետ:
‘