‘
Իտալիայում արտակարգ դրություն է մտցվել երկրաշարժից տուժած շրջաններում: Նման որոշում է կայացվել երկրի կառավարության արտակարգ նիստում:
Շտապ օգնություն ցուցաբերելու նպատակով իտալական կառավարությունը արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու հիմնադրամից հատկացրել է առաջին 50 մլն եվրոն: Ամբողջ հիմնադրամը կազմում է 234 մլն եվրո:
Բացի մարդկային զոհերից՝ երկրաշարժը վնաս է պատճառել ճարտարապետության 293 հուշարձանների, հայտարարել է Իտալիայի մշակութային ժառանգության նախարար Դարիո Ֆրանչեսկինին: Լրիվ կամ մասամբ ավերվել է դրանցից 50-ը: Երկրաշարժի պատճառած վնասի ճշգրիտ չափը դեռևս հայտնի չէ:
Փոխանցում է euronews-ը:
‘