‘
Ուրբաթ օրը իտալացի մասնագետները բացել են Ֆլորենցիայում գտնվող այն ընտանեկան դամբարանը, որտեղ հանգչում են Լիզա Գերարդինիի հարազատները, այն նույն Լիզայի, որը Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի բնորդն է եղել: Նպատակն այդ հանրաճանաչ կտավի գաղտնիքը բացահայտելն է: Դամբարանում, ենթադրաբար, գտնվում են Լիզա Գերարդինիի ամուսնու՝ մետաքսի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի և նրանց երկու որդիների աճյունները: Գիտնականները պետք է նմուշներ վերցնեն ԴՆԹ քննության համար, որը կօգնի պարզել դրանց համապատասխանությունը Լիզա Գերարդինիի՝ անցյալ տարի հայտնաբերված աճյունի նմուշներին: Գիտնականները հույս ունեն վիրտուալ վերականգնել Ջոկոնդայի պատկերը, այն համեմատել դա Վինչիի կտավի հետ և այդպիսով լույս սփռել Մոնա Լիզայի նշանավոր ժպիտի գաղտնիքի վրա, փոխանցում է euronews-ը:
‘