Իտալիայում սահմանել են Նաիր Տիկնիզյանի հնարավոր տրանսֆերի գինը

245

Իտալական ակումբները շարունակում են հետաքրքրվել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» ձախ լատերալ Նաիր Տիկնիզյանի ծառայություններով: Իտալական մամուլից տեղականում ենք, որ միանգամից երեք ակումբ հետաքրքրված է 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: Դրանցից մեկը «Բոլոնյան» է:

Այդ ակումբները դեռ բանակցություններ չեն սկսել «Լոկոմոտիվի» հետ, բայց համոզված են, որ կկարողանան պայմանավորվածության հասնել 4-5 միլիոն եվրոյի սահմաններում:

Ընթացիկ մրցաշրջանում Տիկնիզյանը մասնակցել է «Լոկոմոտիվի» 23 խաղի, որոնցում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածըՊաշտոնական․ Ջիմ Ռեթկլիֆը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետեր
Հաջորդ հոդվածը«Ինտերը» համաձայնության է հասել Զելինսկու հետ