‘Իտալիայում սկսվել են խորհրդարանական ընտրությունները’

575

Իտալիայում սկսվել է ազգային խորհրդարանի ընտրությունների քվեարկությունը, հաղորդում է Reuters-ը: Սոցհարցումների արդյունքներով՝ ոչ մեծ առավելություն ունի ձախակողմյան կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցությունը՝ Պիեռ-Լուիջի Բերսանիի գլխավորությամբ, ինչը նրան թույլ կտա մեծամասնություն ստանալ ստորին պալատում: Սակայն տեսականորեն հաղթելու հնարավորություն ունի նաև Սիլվիո Բեռլուսկոնիի աջակողմյան կենտրոնամետ «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը, որի դիրքերը վերին պալատ անցնելու համար ավելի ուժեղ են: Այնպես որ՝ Սենատում վերահսկողություն ձեռք բերելու համար Բերսանին, հավանաբար, ստիպված կլինի դաշինք կազմել կենտրոնամետների հետ, որոնց առաջնորդում է Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Մոնտին:

Իտալիայում ընտրությունները կանցնեն երկու օր՝ փետրվարի 24-ին և 25-ին: Առաջին արդյունքներն սպասվում են փետրվարի 26-ի գիշերը: Ընտրությունների արդյունքում կկազմվի երկրի նոր կառավարությունը: Միջազգային հանրությունը Իտալիայի խորհրդարանական ընտրությունները դիտարկում է որպես համաշխարհային տնտեսության առանցքային իրադարձություններից մեկը:  Դա կապված է նրա հետ, որ ԵՄ-ի՝ մեծությամբ երրորդ մեծ տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է, և Եվրամիությունում գործերի ընթացքը մեծապես կախված է այդ երկրի նոր իշխանությունների գործողություններից, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Միշել Օբամայի պարը գրավել է YouTube-ը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հովսեփ Խուրշուդյան. Վաղը ԿԸՀ-ն կփորձի վավերացնել իշխանության բռնազավթման փորձը’