‘
Իտալիայի Սալո քաղաքում անհայտ անձը հարձակվել է Ադոլֆ Հիտլերի հեղինակած կտավի վրա, որը ցուցադրվել է տեղի թանգարանում, հաղորդել են լրատվամիջոցները:
Արտաքուստ 40 տարեկանին մոտ տղամարդը «սրիկա՛» բացականչելով՝ փորձել է պտուտակահանով ծակել կտավը, սակայն թանգարանի պահապաններին հաջողվել է հարձակումը կանխել, ինչից հետո տղամարդն անհետացել է՝ կտավի վրա մի շարք ճաքեր թողնելով:
Կտավի սեփականատերը՝ Գերմանիայից մի մասնավոր հավաքորդ, վնասը հաշվարկելուց հետո հրաժարվել է բողոք ներկայացնել:
Կտավը ցուցադրվել է Museo della Follia-ում՝ Հիտլերի վրձնին պատկանող այլ նկարների հետ միասին: Կտավի անկյունում հեղինակի ստորագրությունն է: Սակայն նկարի ստեղծման ամսաթիվը և անվանումը հայտնի չեն:
Փոխանցում է ria.ru-ն:
‘