‘Իտալիայում ֆուտբոլային խաղերից առաջ կհնչի Ֆրանսիայի հիմնը’

967

Իտալական B Սերիայի 13-րդ տուրի բոլոր խաղերից առաջ ստադիոններում կհնչի Ֆրանսիայի հիմնը: Այդ կերպ իտալական ակումբները կհարգեն փարիզյան ողբերգական ահաբեկչության զոհերի հիշատակը, հաղորդում է B Սերիայի կայքը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում միաժամանակ կատարվել է ահաբեկչական վեց գործողություն, որոնից մեկը՝ «Ստադ դը Ֆրանսում» տեղի ունեցած Ֆրանսիա — Գերմանիա (2:0) ընկերական հանդիպման ժամանակ: Ստադիոնի մոտ տեղի է ունեցել երեք պայթյուն, որոնցից երկուսը կատարել են մահապարտ-ահաբեկիչները՝ սպանելով 3 երկրպագուների: Պաշտոնական տվյալներով, Փարիզում մահացել է առնվազն 128 մարդ, իսկ շատերը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: Լրատվամիջոցները հայտնում են 150-ից ավելի զոհերի մասին: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են:

Նախորդ հոդվածը‘«Ռոմա»-ի գլխավոր մարզիչը տարհանվածների թվում է’
Հաջորդ հոդվածը‘ԵԱ-2015. Հայաստանի թիմերը պարտություն կրեցին’