‘
Կոնֆեդերացիաների Գավաթի խմբային փուլի 2-րդ տուրում ֆանտաստիկ հանդիպում պարգեւեցին ֆուտբոլասերներին Իտալիայի եւ Ճապոնիայի հավաքականները:
Ավագ սերնդի ներկայացուցիչները դեռ կարող են հիշել 1970թ. Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Իտալիա-Գերմանիա հանդիպումը, որն առ այսօր էլ համարվում է բոլոր ժամանակների մեծագույն եւ դրամատիկ մրցավեճերից մեկը: Այդ հանդիպումը դեժա-վյու առաջացրեց գիշերը, այնքան նման էր սյուժեով, դրամատիզմով եւ որ ամենակարեւորը՝ հաշիվն էլ էր նույնը. 4:3 եւ նորից հօգուտ իտալացիների:
Ճապոնիայի հավաքականը գերազանց հանդիպում անցկացրեց, տեղ-տեղ ավելի լավ էր խաղում, քան իր անվանի մրցակիցը, հաղթում էր 2:0 հաշվով, սակայն իտալացիները իրենց կարգի, փորձառության շնորհիվ կարողացան ի վերջո բեկում մտցնել խաղում եւ կամային հաղթանակ տանել:
Այս խաղից հետո A խմբից 6-ական միավորով կիսաեզրափակիչ դուրս եկան Բրազիլիան եւ Իտալիան, որոնք խմբի վերջին խաղում կհանդիպեն միմյանց: Ճապոնիան եւ Մեքսիկան միավոր չեն վաստակել:
Կոնֆեդերացիաների Գավաթ
А խումբ, երկրորդ տուր
Իտալիա – Ճապոնիա՝ 4։3
Կեյսուկե Հոնդա, 23 (11 մ), Սինձի Կագավա, 33, Սինձի Օկաձակի, 69 — Դանիելե դե Ռոսի, 42, Ուչիդա (ինքնագոլ), Մարիո Բալոտելի, 52 (11 մ), Սեբաստիան Ջովինկո, 87
‘