‘Իտալիան եւ Ֆրանսիան իրար կմիանան $35 միլիոն արժողությամբ թունելով ‘

601

Ֆրանսիան եւ Իտալիան Ալպերի տակով անցնող թունելի կառուցման մասին համաձայնագիր են կնքել: 57 կիլոմետր երկարություն ունեցող թունելն իրար կմիացնի ֆրանսիական Լիոնն ու իտալական Թուրինը: Նախագծի կողմնակիցները կարծում են, որ թունելի կառուցումը հնարավորություն կտա ազատել ալպիական ճանապարհները բեռնատար մեքենաներից եւ զարկ կտա շինարարության զարգացմանը: Մինչդեռ, քննադատները կարծում են, որ 35 միլիարդ դոլար արժողությամբ թունելի կառուցումը այնքան էլ հիմնավորված չէ ներկայիս ճգնաժամի պայմաններում:   

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ը կրճատում է խաղաղապահ առաքելությունը Սիրիայում ‘
Հաջորդ հոդվածը‘«Գրողուցավ»-ից. Գայանե Առուստամյան. Համբարձում կամ պսակս`շիրմաքարերին’