‘
Իտալիան «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու նպատակով Իրաք կուղարկի Tornado տիպի չորս կործանիչ-ռմբարկուներ և Thunderbolt գրոհային օդանավեր: Այդ մասին հաղորդում է Il Sole-24 Ore-ն՝ հղում անելով Իտալիայի պաշտպանության նախարարության որոշմանը:
Սպասվում է, որ օդանավերը ռազմական գործողության գոտի կուղարկվեն մինչև նոյեմբերի վերջը, նրանք թռիչքներ կիրականացնեն Քուվեյթի ռազմակայանից: Ընդ որում՝ իտալական օդանավերը հարվածներ չեն հասցնի իսլամիստների դիրքերին, նրանց հիմնական խնդիրը լինելու է հետախուզությունը:
Ներկա պահին Իրաքում գործում են մոտավորապես 280 իտալացի ռազմական հրահանգիչներ, որոնք զբաղվում են իրաքցի զինվորականների պատրաստմամբ: Փոխանցում է lenta.ru-ն:
‘