Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հաստատել է ռուսաստանյան գազի մատակարարումներից 2024 թ․ երկրորդ կեսին անկախանալու պլանները։
«Կառավարության գնահատականներով՝ մենք կարող ենք անկախ դառնալ ռուսաստանյան գազից 2024 թ․ երկրորդ կեսին։ Այդ գործընթացի առաջին հետքերը կերևան արդեն այս տարեվերջին»,- հայտարարել է վարչապետը իտալական խորհրդարանի Սենատում։
Դրագիի խոսքով՝ գազը «անցումային վառելիք է»՝ նորացված աղբյուրներից էներգիայի արտադրությունը մեծացնելու ճանապարհին։
Ալժիրի հետ ապրիլին ստորագրված պայմանագիրը, նշել է վարչապետը, նախատեսում է Իտալիային էներգիա փոխանցելու այլընտրանքային և նորոգված աղբյուրների զարգացում։
Փոխանցում է ria.ru-ն: