‘
Չորեքշաբթի առավոտյան 6,2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական մասում: Վերջին տվյալների համաձայն՝ բնական աղետի զոհերի թիվը հասել է 247-ի, երկրի իշխանությունները հաղորդել են նաև 368 վիրավորների մասին:
Իտալիայի առողջապահության նախարարն ասել է, որ դա դեռ զոհերի վերջնական թիվը չէ, քանի որ փլատակների տակ դեռևս տասնյակ մարդիկ են մնացել: Նա նաև նշել է, որ զոհերի մեջ կան շատ երեխաներ:
Երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնվող Ամատրիչե քաղաքի քաղաքապետը հաղորդել է, որ ավերվել է քաղաքի շինությունների երեք քառորդը, այս պահի դրությամբ ոչ մի շինություն բնակվելու համար պիտանի չէ:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Հռոմում:
Հինգշաբթի առավոտյան կրկին 4,0 մագնիտուդ ուժգնության ցնցումներ են գրանցվել, սակայն զոհերի և հնարավոր ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել:
Փոխանցում է BBC-ն:
‘