‘
D խումբ, հունիսի 20, ժամը՝ 20:00, Ռեսիֆե, «Արենա Պերնամբուկու» մարզադաշտ
Գլխավոր մրցավար՝ Էնրիկե Оսես (Չիլի)
Այս երկրների հավաքականների միջև հակամարտությունը երկու թիմերի համար կարևոր, սակայն տարբեր ռազմավարական նշանակությունը ունի. եթե Իտալիան հաղթանակի դեպքում էականորեն կմեծացնի փլեյ-оֆֆ դուրս գալու հնարավորությունները, ապա Կոստա Ռիկան հաղթելու դեպքում գործնականում արդեն ձեռք կբերի հաջորդ փուլի ուղեգիր:
Արդարացի լինելու համար պետք է նշենք՝ քչերն էին հավատում, որ կոստառիկացիները այս խմբում ձեռք կբերեն թեկուզ մեկ միավոր: Այնուհանդերձ, առաջին խաղափուլից հետո պարզ դարձավ, որ նա հաջորդ փուլ դուրս գալու իրական հավակնորդ է: Շատերը լրջորեն չգնահատեցին Խորխե Պինտոյի հավաքականի հնարավորությունները նաև Ուրուգվային հաղթելուց հետո՝ ասելով, որ ուրաուգվայցիները վատագույն ֆուտբոլ ցուցադրեցին: Իսկ, եթե անկեղծ լինենք, պետք է ասենք, թե որքան լավ ու գեղեցիկ ֆուտբոլ խաղացին լատինանմերիկյան այս երկրի ֆուտբոլիստները՝ ապացուցելով, որ իրենք ունեն սեփական ձեռագիր:

Չեզարե Պրանդելիի գլխավոր խնդիրը պետք է լինի ճիշտ եզրակացություններ անելը Կոստա Ռիկա-Ուրուգվայ հանդիպումից և թույլ չտալը այն նույն սխալները, որոնք պարտություն բերեցին հարավամերիկյան թիմին: Ինչպես ցույց տվեց Ուրուգվայի հետ խաղը, Կոստա Ռիկան ունի այն ամենը, որի շնորհիվ կարող է ոչ միայն դիմակայել հակառակորդին, այլև՝ հաղթել:
Թեև Իտալիայի՝ Անգլիայի դեմ տարած հաղթանակին, խաղային իմաստով այս հավաքականի մոտ ամենի ինչ չէ, որ կատարյալ է: Խոսքն հատկապես վերաբերում է պաշտպանությանը. Անդրեա Բարցալի –Գաբրիել Պալետա զույգը անգլիացիների հետ խաղում ամենևին էլ անթերի չէր թվում: Կոստա Ռիկայի և Ուրուգվայի խաղը ցույց տվեց, որ կոստառիկացիները կարող են оգտվել պաշտպանության ամենափոքր սխալից անգամ և սուր գրոհներ կազմակերպել:
Ամենաշատը իտալացիները վտանգ են զգում հակառակորդի գլխավոր հարձակվողական ուժից՝ Ֆրեյզեր Քեմպբելից, որը առաջին խաղում իր հաշվին գոլ գրանցեց և արդյունավետ փոխանցման հեղինակ դարձավ: Երկրպագուներն ավելի լավ խաղ են սպասում նաև կոստառիկացիների թիմի ավագից՝ Բրայան Ռուիսից, ով, մասնագետների կարծիքով, պետք է ղեկավարի հավաքականը:
Իտալիայի հավաքականի հաղթանակի բանալին շատերը տեսնում են ընտրանու հիմնական կենտրոնական շղթայում: Ինչպե՞ս կընթանան Պիրլոյի գործերը, կկարողանա՞ Մարկիզիոն կատարել իրենից պահանջվող աշխատանքի ողջ ծավալը, իր լավագույն խաղը կցուցադրի՞ Վերատին: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը կտա հանդիպումը:

Իտալիային այս խաղում վնասվածքի պատճառով հաստատ չի оգնի Մատիա դե Շիլյոն:Հարցականի տակ է նաև Ջանլուիջի Բուֆոնի և Անդրեա Բարցելիի մասնակցությունը:
Ինչ վերաբերում Կոստա Ռիկայի կազմին, այստեղ ոչ մի խնդիր չկա. Ոչ վնասվածք ունեցողներ, ոչ էլ որակազրկվածներ:

Իսկ դուք գիտե՞ք
— Իտալիան ու Կոստա-Ռիկան առաջին անգամ են հանդիպում Ախարհի առաջնության շրջանակներում,
— այս հավաքականների միջև միակ ընկերական խաղը եղել է 1994 թվականին և ավարտվել է իտալացիների հաղթանակով՝ շնորհիվ Ջուզեպե Սինյորիի խփած գոլի,
— Անգլիայի հետ խաղում Իտալիայի ֆուտբոլիստների փոխանցումների ճշգրտությունը կազմել է 93% , որը լավագույն արդյունքն է 1966-թվականից հետո,
— Անգլիայի դեմ խաղում Անդրեա Պիրլոն 108 փոխանցում է կատարել, որից 59-ը սեփական կիսադաշտում,
— Կոստա Ռիկան դարձավ առաջին թիմը (չհաշված Մեքսիկան ու ԱՄՆ-ն) ԿՈՆԿԱԿԱՖ տարածքից, որը Աշխարհի առաջնության մեկնակային խաղում դարձավ հաղթող:
‘