‘ Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ’

795

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7 և ԳՊ-25 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:

Նախորդ հոդվածը‘Պիրլոյի 21-րդ դարի խորհրդանշական հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիի դեպքերի հետ կապված ԱԺ լսումները՝ վաղը’