‘Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ’

734

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են:

Նախորդ հոդվածը‘Պոգբայի տրանսֆերից ստացված գումարով կազմված թիմն ըստ Մինո Ռայոլայի ‘
Հաջորդ հոդվածը‘Իսկոն ստացել է «Հինգաստղանի Խաղացող» մրցանակը’