‘Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ’

701

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Հայ դիրքապահները առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթր Յունայթեդ»-«Վալենսիա»՝ 2:1(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նոր մանրամասներ Ռոբին Ուիլյամսի ինքնասպանությունից’