‘Իրակլի Ալասանիա. 2015 թվականից Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի անդամ’

1297

2015 թվականից Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի անդամ, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան թբիլիսյան թերթին տված հարցազրույցում: «Երեք շաբաթ առաջ ՆԱՏՕ-ն Վրաստանի համար չափազանց կարևոր որոշում է կայացրել. 2015 թվականից մեր երկիրը կդառնա ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի անդամ: Դա Վրաստանի զինված ուժերին տրված չափազանց բարձր գնահատական է»,- ասել է Ալասանիան: «Դաշինքի այդ որոշումը նշանակում է, որ Վրաստանի բանակն արդեն գործնականում ՆԱՏՕ-ի կազմում է,- ասել է նախարարը և հավելել:- Այժմ մենք՝ քաղաքական գործիչներս, պետք է  բարձրանանք բանակի մակարդակին, հասնեն դաշինքի չափորոշիչներին»:

Երկու ամիս առաջ Ալասանիան լրագրողներին ասել էր, որ Վրաստանը «ՆԱՏՕ-ին է դիմել՝ առաջարկելով  երկիրը ներգրավել Արագ արձագանքման ուժերի կազմում, և նախնական համաձայնություն էր ստացել», փոխանցում է ИТАР-ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Կական հրաժարվել է իր աշխատավարձից վնասվածքից ապաքինվելու շրջանում’
Հաջորդ հոդվածը‘ՀԵՌԱԿԱ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ’