‘
Իրանական ընդդիմադիր «Ռահա-TV» հեռուստաալիքը սկսել է իր արբանյակային հեռարձակումը Լոնդոնից, հայտնում է բրիտանական SkyNews-ը:
Նոր ալիքը կհեռարձակվի Eutelsat արբանյակի եւ ինտերնետ կայքի միջոցով;
Իրանական ալիքի ղեկավարությունը նպատակ ունի օժանդակել Իրանում իշխող ռեժիմի փոփոխությանը: Պատասխանելով հարցին, թե ինչպեսս է հեռուստաալիքը պատրաստվում հասնել այդ նպատակին, եթե իրանական կառավարությունը միեւնույն է, արգելափակելու է հեռարձակումը, ալիքի հիմնադիր Ամիր Հոսսեյն Ջահանչահին ասել է, որ այնուամենայնիվ, հեռուստաալիքի ազդեցությունը մեծ կլինի:
«Իրանի իշխանությունները չեն կարող միշտ եւ ամեն ինչ արգելափակել: Մարդիկ հնարավորություն կգտնեն դիտելու մեզ», ասել է նա:
‘