‘Իրանական օդանավը Դամասկոսում կրակահերթի տակ է հայտնվել’

653

Դամասկոսի օդանավակայանի մերձակայքը վերահսկող սիրիացի ապստամբները կրակահերթ են բացել իրանական առևտրային օդանավի ուղղությամբ, հայտնում է Lenta լրատվականը կայքը:

Հունվարի 31-ին Youtube կայքում տեղադրված տեսանյությում երևում է, թե ինչպես է Դամասկոսի օդանավակայանում վայրէջք կատարող Boeing 747 ինքնաթիռը կրակահերթի տակ հայտնվում: Իրանում նման օդանավեր ունի միայն Iran Air ավիաընկերությունը:

Հայտնի չէ, թե ինչ բեռ կամ ինչ ուղևորներ են եղել օդանավում, սակայն տեսանյութից ելնելով՝ օդանավը լուրջ վնասվածքներ չի ստացել:

Հիշեցնենք, որ սիրիացի ապստամբները նախկինում հայտարարել էին, թե Բաշար Ասադի ռեժիմը պաշտպանող երկրների օդանավերը իրենց օրինական թիրախն են: Նման երկրների շարքում ընդդիմությունը, նախ և առաջ, դասում է Ռուսաստանը և Իրանը:

 

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ. Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը՝ սադրանք’
Հաջորդ հոդվածը‘Արոտավայրերի վարձակալության հայ-իրանական գործարքի վերաբերյալ փաստաթղթեր են հրապարակվել’