‘Իրանահայերը բողոքի ցույց են անցկացրել Թեհրանում Թուրքիայի դեսպանատան առջև (լուսանկարներ)’

1082

Այսօր, թեհրանահայության մասնակցությամբ, հավաք է տեղի ունեցել Թեհրանի կենտրոնում գտնվող Թուրքիայի դեսպանատան առջեւ՝ Սիրիայում խաղաղության ու հաշտության հաստատման կոչով եւ այլ երկրների՝ մասնավորապես Թուրքիայի կողմից Սիրիայի ներքին հարցերին միջամտելու դեմ:

Ցույցի ընթացքում ընթերցվեց մասնակիցների հայտարարությունը, որտեղ մատնանշվում էր Սիրիայում խաղաղ բնակչության, այդ թվում նաև էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների եւ հատկապես հայերի կրած կորուստները, դատապարտում էր Թուրքիայի կողմից սիրիական սահմանի մոտ ռազմավարական հրթիռների տեղակայումը, հիշեցնելով Թուրքիայի արյունոտ պատմությունը եւ հայոց ցեղասպանությունը, հաստատում էր, որ Թուրքիան չի կարող անկողմնակալ եւ կառուցողական դեր ունենալ սիրիական ճգնաժամը հարթելու գործընթացում եւ հանդես էր գալիս առանց արտաքին միջամտության խաղաղության հասնելու անհրաժեշտության կոչով: Այս մասին գրում է իրանահայ համայնքի hyeli.net կայքը:

\"\"

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Իրանի և «վեցյակի» բանակցություններն ավարտվել են. Թեհրանն առայժմ դիրքերը չի զիջում’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանին ընդդիմացող տիկնոջը կապանցիները ճանապարհեցին սուլոցներով’