‘Իրանը կսատարի Իրաքին՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում’

827

Կիրակի օրը Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ժամանել է Բաղդադ՝ իրաքյան իշխանությունների հետ բանակցելու: Այցի ընթացքում նա հանդիպել է Իրաքի նորանշանակ վարչապետ Հայդեր ալ-Աբադիի և նախկին վարչապետ Նուրի ալ-Մալիկիի հետ:

Ջավադ Զարիֆի խոսքով՝ Իրաքի ճգնաժամի հաղթահարումն այսօր դարձել է Իրանի հիմնական արտաքին քաղաքական խնդիրը: Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում աջակցել Իրաքի իշխանություններին:

Նույնպիսի կոչով են հանդես եկել նաև քրդական ռազմական կազմավորումները, որոնք խնդրել են իրենց ապահովել ժամանակակից սպառազինությամբ: «Մեզ զենք է հարկավոր, որպեսզի կարողանանք մարտնչել: Մեզ ժամանակակից զենք է պետք, այնպիսին, ինչով զինված է «Իսլամական պետությունը»: Այդ ժամանակ մենք նրանց կարող ենք նրանց դիմակայել և վռնդել մեր երկրից»:

Ի դեպ, բրիտանական հատուկ ծառայությունները կարողացել են պարզել այն գրոհայինի ինքնությունը, ով մահապատժի էր ենթարկել ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին: Հաղորդվում է, որ դա 23-ամյա բրիտանացի ռեփ երգիչ է, որը նախկինում ապրել է Լոնդոնում: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Times. Բլերը Նազարբաևին սովորեցրել է՝ ինչպես փրկել դեմքը Ժանաոզենի ողբերգական դեպքերից հետո’
Հաջորդ հոդվածը‘Լավրովը Դոնեցկում ռազմագերիների կիրակնօրյա «շքերթը» վիրավորական չի համարել’