‘Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ համատեղ Իրաքին ավիահարվածներ հասցնելու մասին լուրերը’

957

Իրանի զինված ուժերը ավիահարվածներ չեն հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին Իրաքի տարածքում՝ իր գործողությունները համաձայնեցնելով ԱՄՆ-ի հետ: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի ԶՈՒ շտաբի պետի տեղակալ, գեներալ Մասուդ Ջազերին՝ հերքելով արևմտյան մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, հաղորդել է «Ֆարս» գործակալությունը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ անկայունության և մյուս բաների, օրինակ՝ Իրաքում ԻՊ-ի ակտիվության հիմնական խնդիրը թաքնված է ԱՄՆ-ի գործողություններում»,-ընդգծել է գեներալը, որին համարում են իրանական ռազմական հիերարխիայում երկրորդ մարդը: Ջազերին հիշեցրել է Թեհրանի դիրքորոշումը՝ որ ԻԻՀ-ն չի համագործակցի ԱՄՆ-ի կազմած միջազգային կոալիցիայի հետ՝ Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարելու համար: Այնուամենայնիվ, ըստ «Ֆարսի»՝ գեներալը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է հարևան Իրաքում ահաբեկիչների դիրքերը Իրանի օդուժի կողմից ռմբակոծելու մասին լուրերը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը կպատասխանի ՆԱՏՕ-ի արևելյան սահմանների ամրացմանը’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը՝ կառավարությանը. Ունքը դզելով` հանում եք աչքը. Տեսանյութ’