Իրանը հրթիռակոծել է Քերմանի պայթյուններին առնչվող ահաբեկիչներին

279

Իրանի ընտրյալ զորամասերի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարությունը հայտարարել է  բալիստիկ հրթիռներով հարված հասցնելու մասին Սիրիայի տարածքում այն ահաբեկիչների շտաբին և ռազմաբազային, որոնք առնչություն ունեն պայթյուններին Քերմանում։

«Իսլամական հեղափոխության պահապանները պարզել են և ոչնչացրել Սիրիայի հյուսիսում գտնվող հրամանատարներին ու գրոհայիններին, որոնք պատասխանատվություն են կրում Քերմանում կատարած չարագործությունների համար»,- ասվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ, որը հրապարակել է Al Mayadeen հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածները հասցվել են վարձկանների ճամբարին Իդլիբում, որտեղ կայանում են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները։

Նախորդ հոդվածըԹրամփը պատիվ է համարում կանխատեսումները Այովայում իր հաղթանակի մասին
Հաջորդ հոդվածըԿուլեբա․ ՈՒԶՈՒ-ն բահերով էլ կկռվի, եթե զենքի մատակարարումը դադարի