Իրանն իր պատժացուցակում ընդգրկել է Եվրամիության հետ կապ ունեցող 12 ֆիզիկական անձանց և ութ իրավաբանակն անձանց՝ ի պատասխան իսլամական հանրապետության դեմ Եվրամիության մտցրած սահմանափակումների։
Այդ մասին ասվում է չորեքշաբթի Իրանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
Պատժացուցակում, ի թիվս այլ կազմակերպությունների, մտել են գերմանական Deutsche Welle մեդիաընկերության պարսկական խմբագրությունը (ՌԴ-ում ճանաչվել է օտարերկրյա գործակալ լրատվամիջոց) և Radio France Internationale ֆրանսիական ռադիոկայանը։
Բացի այդ, իսլամական հանրապետությունը պատժամիջոցներ է սահմանել գերմանական Bild թերթի գլխավոր խմբագիրներ Յոհանես Բոիի և Ալեքսանդրա Վյուրցբախի, ինչպես նաև Եվրախորհրդարանի մի քանի անդամների և Փարիզի I շրջանի նախկին քաղաքապետի նկատմամբ։
Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության համաձայն՝ տվյալ ֆիզիկական անձինք և կազմակերպությունները մեղադրվում են «այնպիսի գործունեության համար, որը հանգեցրել է անկարգությունների, բռնության և ահաբեկչական գործողությունների ընդդեմ իրանցի ժողովրդի»։
Փոխանցում է tass.ru-ն։