‘
Իրանի Իսլմական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Պարսից ծոցում վայր են գցել ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքը, ասել է փոխծովակալ Ալի Ֆադավին, երեքշաբթի օրը հաղորդում է Fars-ը:
Ֆադավիի խոսքով՝ սարքը հատել է Իրանի սահմանը, որից հետո ոչնչացվել է և գրավվել Իրանի կողմից:
Իրանի ԻՀՊԿ հրամանատարությունը հայտարարել է, որ իրենց մասնագետներին հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցնել ScanEagle տեսակի անօդաչու թռչող սարքի հեռակառավարումը, որն իրականացրել է հետախուզական գործունեություն:
Ֆադավին նշել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ինքնաթիռը գտնվել է Պարսից ծոցի շրջանում, որտեղ տեղեկատվություն է հավաքել:
‘