‘
Թեհրանը պաշտպանում է Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև Մոսկվայում խորհրդակցություններ անցկացնելու գաղափարը:
Նման կարծիք է հայտնել Իրանի՝արաբական և աֆրիկյան երկրների հարցերով փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը:
«Մենք պաշտպանում ենք Մոսկվայի գաղափարը՝ Սիրիայի իշխանության ներկայացուցիչների և չափավոր ընդդիմության միջև հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Թեհրանը ազգային երկխոսության կողմնակից է»,- ասել է փոխարտգործնախարարը: Փոխանցում է ТАСС-ը:
‘