‘
Ռուսաստանի, Իրանի և Եգիպտոսի դաշինքը ՄԱԿ-ում սպառնում է տապալել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի վերաբերյալ հռչակագրի ընդունումը: Ռուսաստանա-մահմեդական դաշինքի առարկությունների պաշտոնական առիթը հռչակագրում սեռական փոքրամասնությունների իրավունքների հիշատակումն է: ՄԱԿ-ի անանուն ներկայցուցիչները հաղորդում են, որ Իրանը, Ռուսաստանն ու նրանց միացած Վատիկանը ևս առարկում են հակաբեղմնավորիչների, աբորտների, վեներական հիվանդությունների բուժման անհրաժեշտության և սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հիշատակման դեմ: Եգիպտոսն առաջարկել է լրացումներ կատարել հռչակագրում, ինչն այն ստորագրող երկրներին հնարավորություն կտա չենթարկվել հռչակագրի դրույթներին՝ «եթե դրանք հակասում են իր ազգային, կրոնական կամ մշակութային արժեքներին: Եգիպտոսի իշխող «Մուսուլման եղբայրներ» կուսակցությունը զգուշացրել է, որ ՄԱԿ-ի կանանց իրավունքների վերաբերյալ հռչակագիրը, որով կնոջը թույլատրվում է ճանապարհորդել, աշխատել, հակաբեղմնավորիչ օգտագործել՝ առանց ամուսնու համաձայնության, և տնօրինել ընտանեկան միջոցները, կարող է խարխլել հասարակությունը, հաղորդում է mignews.ru-ն:
‘