‘
Իրանը ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիին «Սիրայի ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ գրավոր առաջարկներ է փոխանցել», այսօր հաղորդել է իրանական արբանյակային «Ալ-Ալամ» հեռուստատեսությունը: Ալժիրցի դիվանագետը կիրակի օրը Թեհրանում բանակցություններ է անցկացրել Իրանի Իսլամանական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և արտգործնախարար Ալի Ակբար Սալեհիի հետ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը :
Ըստ «Ալ-Մայադին» հեռուստակայանի՝ Իրանի առաջարկները նախատեսում են ռազմական աջակցության դադարեցում հակակառավարական ապստամբներին, երկխոսություն իշխանությունների և ընդդիմության միջև, նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում: Բրահիմին խոստացել է հաշվի առնել այս առաջարկները:
Այսօր Բրահիմին կշարունակի իր տարածաշրջանային այցը և կլինի Բաղդադում, որտեղ կհանդիպի Իրաքի վարչապետի հետ:
Լուսանկարը՝ EPA/ИТАР-ТАСС
‘