Նոյեմբերին կվերսկսվեն 2015 թ․ կնքված միջուկային գործարքին վերադառնալու հարցով բանակցություններն Իրանի հետ։
Այդ խնդրի քննարկումները կասեցվել էին հունիսին Իրանում նոր նախագահի ընտրություններից հետո։ Այժմ Իրանը պատրաստ է նոյեմբերի 29-ին պատվիրակություն ուղարկել Վիեննայում կայանալիք բանակցություններին, որին կմասնակցեն այդ պայմանագիրը ստորագրած երկրները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Ռուսաստանը։
ԱՄՆ-ը գործարքից դուրս է եկել նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, սակայն նրա հաջորդը՝ Ջո Բայդենը, հայտարարում է, որ որոշակի պայմանների դեպքում պատրաստ է վերադառնալ դրան։
Պետքարտուղարության ներկայացուցիչը վերջերս հայտարարել է, որ գործարքը հնարավոր է շատ արագ վերահաստատել, եթե Թեհրանը լուրջ է տրամադրված դրան։
Փոխանցում է BBC-ն։
