‘
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ առաջիկա երեքից վեց ամիսների ընթացքում պատրաստ է միջազգային հանրության հետ համաձայնագիր ստորագրել միջուկային ծրագրի վերաբերյալ: Washington Post-ին տված հարցազրույցում Ռոհանին կարծիք է հայտնել, որ միջուկային խնդրի լուծումը «կարող է ելակետ հանդիսանալ» ամերիկա-իրանական փոխհարաբերությունների կարգավորման հարցում: Իրանի նախագահը պնդել է, որ իր երկիրը պատրաստ է առավելագույն թափանցիկության, որպեսզի Արևմուտքին հավաստիացնի, որ իր միջուկային մշակումները բացառապես խաղաղ ուղղվածություն ունեն: Ռոհանիի խոսքերով՝ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեին իրեն տվել է անհրաժեշտ բոլոր լիազորությունները՝ այդ բանակցությունները վարելու համար:
Այսօր Իրանը ուրանի հարստացման սեփական ծրագրի վերաբերյալ բանակցություններ է վարելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի հետ, փոխանցում է BBC-ն:
‘