‘
Իրանը սննդամթերքով բեռնված առաջին ինքնաթիռն է ուղարկել Քաթար:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Պարսից ծոցի երկրների հայտարարած սննդամթերքի էմբարգոյի կապակցությամբ Քաթարի իշխանությունները սննդամթերք և ջուր մատակարարելու վերաբերյալ բանակցություններ են վարում Իրանի և Թուրքիայի հետ:
Իրանի գյուղմթերքի արտահանման ընկերության ղեկավար Ռեզա Նուրանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ամեն տեսակի մթերք արտահանել Քաթար:
Փոախնցում է ria.ru-ն:
‘