Իրանը և ԱՄՆ-ը կալանավորների են փոխանակում «հինգը հինգի դիմաց» բանաձևով

115

Իրանի և ԱՄՆ-ի միջև երկուշաբթի՝ սեպտեմբերի 18-ին, կկայանա կալանավորների փոխանակում։

Այդ մասին տեղեկացրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին։

«Իրանի՝ Հարավային Կորեայում սառեցված ակտիվները կառավարությանը և ազգին կտրամադրվեն այսօր»,- նրա խոսքն է մեջբերում ISNA գործակալությունը։

«Այսօր կկայանա կալանավորների փոխանակումը»,- հավելել է Նասեր Քանանի Չաֆին։ Նա նշել է, որ կողմերը հնգական կալանավոր կփոխանակեն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՎրաստան․ Հնարավոր է «եվրամայդան»՝ եթե ԵՄ-ն Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտա
Հաջորդ հոդվածըԲուլղարիայում սկսվել են գյուղմթերք արտադրողների զանգվածային ցույցեր