‘Իրանը և Թուրքիան կստեղծեն համատեղ տնտեսական գոտի’

780

Իրանը և Թուրքիան երկու երկրների սահմանին կստեղծեն համատեղ տնտեսական գոտի, հաղորդել է IRIB News-ը: Արևմտյան Ադրբեջան նահանգում գտնվող Industrial Estates ընկերության գլխավոր տնօրեն Ահմադ Մուսավին հայտարարել է, որ այդ տնտեսական գոտու շրջանակներում կկառուցվեն քաղաքներ, որոնցից մեկը կգտնվի Թուրքիայի տարածքում, մյուսը՝ Իրանի: Թուրքական տարածքում գտնվող քաղաքը կանվանվի Սառի սու, Իրանինը՝ Բազարգան: «Իրանի և Թուրքիայի միջև համատեղ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի մեծացնել առևտրային գործարքները»,- ասել է Մուսավին: Ըստ նրա՝ նախագծի իրականացումը կմեկնարկի 2013 թ. մարտին: Տնտեսական գոտին կզբաղեցնի 2000 ակր տարածություն (1 ակրը հավասար է 0,405 հա)՝ յուրաքանչյուր կողմից՝ հազարական, կունենա «ութ» թվի ձև, և նրա երկու մասերը կմիավորվեն սահմանի նեղ անցումով: Մուսավին նաև ընդգծել է, որ այդ քաղաքներում հատուկ օրենքներ կմտցվեն, քանի որ տնտեսական գոտին սահմանի մոտ է լինելու, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Կկատարվի հոգեհանգստյան արարողություն, ի հիշատակ մարտի 1–ի զոհերի’
Հաջորդ հոդվածը‘Չե՛ք մարսելու Մարտի 1-ը’