‘Իրանը և Ռուսաստանը կհամագործակցեն՝ չնայած Արևմուտքի պատժամիջոցներին’

850

Իրանը և Ռուսաստանը կհամագործակցեն՝ չնայած Արևմուտքի որոշ երկրների կողմից միակողմանի հակաիրանական պատժամիջոցներին, չորեքշաբթի   РИА Новости-ում մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին: Դեսպանը հիշեցրել է, որ Ռուսաստանը միացել է միայն այն միջազգային պատժամիջոցներին, որոնք մտցրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: «Դրանք վերաբերում են համագործակցության միջուկային և ռազմական ոլորտներին… և չեն վերաբերում Բուշերի ԱԷԿ-ին, որն արդեն նորմալ աշխատում է»,-ասել է Սաջադին: Դիվանագետը նաև ընդգծել է, որ եկող շաբաթ սպասվող՝ Իրանի արտաքին գործերի նախարարի այցը Մոսկվա կայանալու է ռուսաստանա-իրանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պետդեպ. Վրաստանի և Ռուսաստանի աստիճանական մերձեցումը դրական գործընթաց է’
Հաջորդ հոդվածը‘Ընդդիմության առաջնորդի սպանությունից հետո Թունիսում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել’