‘Իրանի ԱԳՆ. ԱՄՆ քաղաքականությունն անհնար է դարձնում Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունները’

1980

Իրանի ԱԳՆ-ն բացառել է ԱՄՆ-ի հետ մոտ ապագայում բանակցելու հնարավորությունը, քանի որ Վաշինգտոնը թշնամական քաղաքականություն է վարում Թեհրանի նկատմամբ: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բախրամ Կասեմին, փոխանցել է Fars գործակալությունը:

«ԱՄՆ-ի քաղաքականությունը ոչ մի հնարավորություն չի տալիս որևէ համագործակցության և բանակցության համար: Վաշինգտոնը ցույց տվեց, որ ինքը վստահության արժանի չէ»,- ասել է Կասեմին:

Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է միջուկային ոլորտում «իսկական գործարք» կնքել Իրանի իշխանությունների հետ, որը կտարբերվի «նախկին ձախողվածի»:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ընտրություններ Զիմբաբվեում. Մուգաբեն պաշտպանում է ընդդիմության թեկնածուին’
Հաջորդ հոդվածը‘Կասկածյալին, որին թույլ չեն տվել զուգարան գնալ, ստիպված են եղել ազատ արձակել’