‘Իրանի ԱԳՆ. Թեհրանը ՀԱՄԱՍ-ին տեխնոլոգիաներ է փոխանցել, այլ ոչ թե զենք’

714

Իրանը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը միայն զենքի արտադրության տեխնոլոգիաներ է տրամադրել, Росбалт-ի փոխանցմամբ՝ հայտարարել է դիվանագիտական աղբյուրը Իրանի ԱԳՆ-ից : «Իրանը պաղեստինցիներին է փոխանցել ընդամենը տեխնոլոգիաներ,  այդ թվում նաև հրթիռներ պատրաստելու համար»,- ասել է դիվանագիտական աղբյուրը: Վերջինիս խոսքերով՝ իրանական արտադրության ոչ մի զենք չի մատակարարվել պաղեստինցիներին:

Ավելի վաղ Գազայի հատվածում իսրայելական բանակի ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ համաժողովում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ներկայացուցիչ Հալեդ Մաշաալը հայտարարել էր, թե Իրանը պաղեստինցիներին զենք է մատակարարում: Իրանի իշխանությունները պաշտոնապես ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին ՀԱՄԱՍ խմբավորման այս հայտարարությունը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին մահմեդականներին կոչ էր արել համախմբվել՝ ի պաշտպանություն պաղեստինցի ժողովրդի: «Իսրայելի գործողությունները կրկին հիշեցնում են, թե որքան վտանգավոր է իսլամի սրտում բույն դրած քաղցկեղի ուռուցքը»,- հայտարարել էր Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Աքբար Վելայաթին: 

Նախորդ հոդվածը‘ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան. Ինձ էլ բանի տեղ ոչ դնում, ոչ բան, գոռում էին’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը մտադիր է հանել արագաչափերը նախազգուշացնող ցուցանակները’