‘Իրանի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը ռազմական լուծում չունի’

1210

Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը ռազմական լուծում չունի. հայտարարել է Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիզիե Աֆհամը:

Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ին, Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շարունակել բանակցությունները՝ համաձայնություն ձեռք բերելու նպատակով:

Նա ցավ է հայտնել վերջին բախումների հետևանքով զինծառայողների մահվան փաստերի առթիվ և կողմերին զսպվածության կոչ արել:

Նշենք, որ օրերս նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունները:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժիկ Սարգսյանի հրաժարականը խաղաղության միակ գրավականն է’
Հաջորդ հոդվածը‘Երևանի մի շարք վարչական շրջաններում և հարակից տարածքներում օգոստոսի 5-6-ը ջուր չի լինի’