Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Դոհայում հանդիպել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի հետ։
Այդ մասին տեղեկացրել է իրանական ԱԳՆ-ն իր Telegram-ալիքում։
«Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական իրավիճակը Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափում, ինչպես նաև վերջին իրադարձությունները երկրում»,- ասվում է հայտարարության մեջ։
IRNA գործակալությունը հավելել է, որ հանդիպումը տեղի է ունեցել Դոհայում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի կենտրոնակայանում։ Բանակցությունների ընթացքում Հանիան նշել է, որ սա հոկտեմբերի 7-ից հետո Աբդոլլահիյանի չորրորդ այցն է Կատար, և երախտագիտություն է հայտնել Իրանի ԱԳՆ ղեկավարին՝ Գազայի իրավիճակի հարցում նրա գործուն մասնակցության համար, փոխանցել է գործակալությունը։