‘
ԱՄՆ-ը և Եվրոպան խախտել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանը (ԳՀՀՊ): Եվրոպական պետությունները դա արել են Վաշինգտոնի պատճառով, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը իրանական թերթին տված հարցազրույցում:
«Ներկա պահին երկու խմբեր խախտել են ԳՀՀՊ-ն՝ ամերիկացիները և եվրոպացիները: Ամերիկացիները՝ Վաշինգտոնի քաղաքականության պատճառով, եվրոպացիները՝ ԱՄՆ քաղաքականության: Եվրոպացիները մի շարք հարցերում չեն կարողացել կատարել ԳՀՀՊ-ի վերաբերյալ իրենց պարտականությունները, հատկապես՝ բանկային հարաբերություններում, ամերիկյան քաղաքականության պատճառով»,- հայտարարել է Զարիֆը:
Նախարարը նշել է, որ այդ պատճառով էլ ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ եվրոպացիները իրավունք չունեն միջուկային գործարքի վերաբերյալ պայմաններ թելադրելու այն երկրներին, որոնք ամբողջությամբ իրականացնում են ԳՀՀՊ-ն:
Փոխանցում է ria.ru-ն:
‘