Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի առջև երեք պայման է դրել՝ միջուկային գործարք վերադառնալու համար

4208

Իրանի իշխանությունների կարծիքով՝ ԱՄՆ-ը կարող է վերադառնալ միջուկային գործարք, եթե Թեհրանի վրայից հանի տնտեսական պատժամիջոցները, խոստովանի ԳՀՀՊ-ի փլուզման հարցում իր մեղքը ու նաև հավաստիացնի, որ նման բան չի կրկնվի, հայտարարել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։

«Միացյալ Նահանգները պետք է իմանա, որ ինքը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) անդամ չէ և այդ պայմանագրի շրջանակներում չի կարող որևէ բան խնդրել գործարքի մյուս մասնակիցներից։ ԱՄՆ-ի վերադարձի ուղին ԳՀՀՊ հստակ է»,- հայտարարել է Խատիբզադեն մամուլի ասուլիսում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԻրաքի վարչապետի վրա մահափորձ է կատարվել դրոնի օգնությամբ
Հաջորդ հոդվածըՇուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել. կա մեկ զոհ, երեք վիրավոր