Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Սիրիայում Իսրայելի գործողությունները

291

Իրանի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է Սիրիայի տարածքում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունները, որոնց հետևանքով զոհվել է իրանցի ռազմական խորհրդական, գեներալ Ռեզա Մուսավին։

Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանի Չաֆին։

«Իր դժբախտ գոյության ընթացքում, մշտապես հերքելով և խախտելով միջազգային կանոններն ու նորմերը՝ Իսրայել պետության սիոնիստական ռեժիմը զանազան հանցագործություններ է գործել, և ահա նա կրկին վախկոտ ահաբեկչական ակցիա է իրականացրել»,- հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Նա նշել է, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտ պատասխան քայլերը ձեռնարկել և հարմար ժամանակ ու հարմար տեղում արձագանքել Իսրայելի գործողություններին։

Դեկտեմբերի 25-ին գեներալ Ռեզա Մուսավին զոհվել է Դամասկոսի հարավում իսրայելական ՌՕՈՒ-ի գրոհի ընթացքում։ Նրա տան վրա, որտեղ այդ պահին եղել է գեներալը, երեք հրթիռ է արձակվել։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ում հետաքննում են Թրամփի գործով Կոլորադոյի դատավորներին ուղղված սպառնալիքները
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակի հասավ «Ասթոն Վիլայի» նկատմամբ (տեսանյութ)