Իրանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մոտ ապագայում ռազմական դիմակայություն չի լինի։
Նման կարծիք է հայտնել իսլամական հանրապետության պաշտպանության նախարար Մոհամեդ Ռեզա Աշտիյանին։
«Մենք հավատում ենք, որ Կովկասում պատերազմ չի լինի, և հստակ ներկայացրել ենք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն այդ հարցում,- նախարարի խոսքն է մեջբերում Tasnim գործակալությունը։- Մենք պետությունների միջև սահմանի փոփոխություններ չենք ընդունի, սակայն ենթադրում ենք, որ տարածաշրջանում մոտ ժամանակներս ոչ մի լուրջ բան տեղի չի ունենա»։
Երկուշաբթի իրանական ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն պատրաստվում հարձակում գործել Հայաստանի դիրքերի վրա, իսկ ռազմական ստորաբաժանումների վերջին տեղաշարժերը սովորական մանևրներ են ձմեռվան ընդառաջ, երբ ճանապարհներով շարժը դժվարանում է։
Փոխանցում է tass.ru-ն։